Վերապատրաստման դասընթացներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների բուժքույրերի համար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության և հանրակրթության վարչությունները համատեղ իրականացնում են մեկօրյա վերապատրաստման դասընթացներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 162 մանկապարտեզի բուժքույրերի համար: Բուժքույրերին մանրամասն ներկայացվում են ամենօրյա աշխատանքում կիրառվող գործելակարգերը և ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատված աշխատանքային մեխանիզմները: Դասընթացների համատեքստում նշվում և կարևորվում է պատվաստումային գործընթացում բուժքրոջ դերը:
Շտապբուժօգնության բժիշկ-մասնագետի կողմից էլ ուսուցանվում և ցուցադրվում են առաջին բուժօգնության հմտությունները: Նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի: