Վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը
Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Մալիբու» սրճարանին հարող տարածքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը։
Նման տոնավաճառները, ինչպես վստահեցնում են կազմակերպիչները, գյուղացիներին և գյուղացիական տնտեսություններին լրացուցիչ հնարավորություն են ընձեռում իրացնելու սեփական արտադրանքը, իսկ մայրաքաղաքի գնորդներին` առանց միջնորդների համեմատաբար մատչելի գներով ձեռք բերելու թարմ գյուղմթերք:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ից գյուղմթերքի տոնավաճառ է գործում Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի վերջնամասում: Տոնավաճառները գործում են շաբաթ և կիրակի օրերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն