Վարդավառը Արաբկիրում մեկնարկել է ջրցան մեքենաների շքերթով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապես մշակվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում Քրիստոսի Պայծառակերպության տոնին` Վարդավառին նվիրված միջոցառումների ծրագիրը: Արաբկիր վարչական շրջանում վարդավառյան օրը մեկնարկել է տոնական շոու ծրագրով: Ձայնային համակարգով կահավորված մեքենայի ու մոտոցիկլավարի ուղեկցությամբ տոնական զարդարված ջրցան մեքենաների շարասյունն անցել է Արաբկիրի կենտրոնական փողոցներով: Այնուհետ մեքենաները վարչական շրջանների տարբեր բակային տարածքներում առատ ջուր են ապահովել օրվա խորհրդով համակված երեխաներին և, ինչու ոչ, նաև մեծերին: Բնակիչները շնորհակալություն են հայտնել ուրախ տրամադրություն ապահովելու այս նախաձեռնության համար և գոհունակությամբ նշել, որ նման միջոցառումները ավանդական բնույթ են կրում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն