Վաղվանից փորձնական երթուղի դուրս կգա էլեկտրական առաջին ավտոբուսը

11.09.2023
Տրանսպորտ

Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Մինչ երթուղի դուրս գալը էլեկտրական ավտոբուսի հնարավորություններին է ծանոթացել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:   
Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տրոլեյբուսային տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար: 
«Կանաչ» տրանսպորտ ներմուծելն օդի որակի բարելավման տեսանկյունից ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ ստանձնել է համայնքը: Մայրաքաղաքում նախաձեռնված տրանսպորտային համակարգի բարեփոխումն առանձնանում է բնապահպանական բաղադրիչով:
12 մետրանոց այս էլեկտրական ավտոբուսը ցածրահատակ է, հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և մանկասայլակների համար: Սրահը կահավորված է տեսախցիկներով: Լիցքավորման պահանջվող ժամանակը 4-5 ժամ է: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին