Ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի զոհերի
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը «Հաղթանակ» զբոսայգում մասնակցել է խորհրդանշական ծառատունկի: «Հիշողության այգի» անունը կրող միջազգային նախաձեռնության նպատակը Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին յուրօրինակ ձևով հարգանքի տուրք մատուցելն է: Ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանները, վետերաններ ու կամավորներ: «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությունն անց է կացվում նաև ԱՊՀ տարբեր քաղաքներում: Մայրաքաղաքում ծառատունկը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: