«Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» ցուցահանդեսը՝  Չինաստանի Սիան քաղաքում

20.05.2024
Մշակույթ

Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում թանգարանների միջազգային օրը բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ 18-20-րդ դդ. ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանի թանգարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն։
Ցուցահանդեսի օրական այցելուների թիվը գերազանցում է 12.000-ը:
Բացմանը ներկա են եղել պաշտոնական հյուրեր, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, այցելուներ։ 
Նշենք, որ Չինաստանում հայկական մշակույթի ցուցադրությունները մեկնարկել էին  դեռևս հունվարին՝ Նինբոյի թանգարանից։
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին