Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Երևանում
03.03.2025
Քաղաքացիական պաշտպանության ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հակառակորդի հարձակման դեպքում. Երևանում կազմակերպված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունն այս խորագիրն ուներ: Վարժանքը մեկնարկել է օդային տագնապ ազդանշանով: Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: