Ցուցադրական ելույթներ՝ էքստրեմալ մարզաձևերի սիրահարների համար
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության ծրագրում հաշվի է առնվել տարբեր տարիքային խմբերի և նախասիրությունների քաղաքացիների ցանկությունը: Այսպես. էքստրեմալ մարզաձևերի սիրահարների համար մոտոկրոսի, կվադրոցիկլների և սպորտային ամենագնաց մեքենաների ցուցադրական ելույթներ էին կազմակերպվել Իսակովի պողոտա-Կիևյան փողոց ճանապարհահատվածի հարակից տարածքում: Ցուցադրական ելույթներն ադրենալինով հարուստ բազմաթիվ ակնթարթներ են պարգևել ներկաներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն