Տոնական «Ազատության հրապարակն» ավելի քան մարզական էր
Այս տարի ևս մարզական միջոցառումները մայրաքաղաքի տոնական առօրյայի անբաժան մասն էին: Միաժամանակ մի քանի մարզաձևերի` սթրիթ վորքաութի, սուսերամարտի, թռիչք բարձրության և արհեստական սառույցի վրա գեղասահքի ցուցադրական ելույթներ էին կազմակերպվել Ազատության հրապարակում: Ընդ որում գեղասահքի, թռիչք բարձրության և սուսերամարտի ցուցադրությունները նման ձևաչափով առաջին անգամ էին ներկայացվում: Իսկ սթրիթ վորքաութ մարզաձևի ներկայացումը երևանցիներին ծանոթ էր նաև անցյալ տարվանից: Այն ըստ էության փողոցային բասկետբոլի տարատեսակներից է`քիչ ավելի փոփոխված կանոններով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն