Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

10.06.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին: Վերջինս մայրաքաղաքում է քաղաքապետի հրավերով՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով:  
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջութակահարին՝ պատանի երաժիշտներին նման բացառիկ հնարավորություն տալու համար: 
Խոսելով Երևանի ջերմ հյուրընկալության մասին իր տպավորությունների մասին՝  Ավգուստին Հադելիխը նշել է, որ ինքը ևս ոգևորությամբ ու անհամբերությամբ է սպասում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթին: 
Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային
կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 


 

Լուսանկարներ