Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» հերթական նիստը

23.06.2025

Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ խնդիրների և դրանց լուծման նպատակով տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» այս տարվա առաջին նիստը: Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկված են անհատ փորձագետներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների, Երևան քաղաքի ավագանու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: 
Նիստի ընթացքում քննարկվել են ուսման վարձի մասնակի փոխհատուցման և կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին