Տարեշրջանի բացում՝ Երևանի կենդանաբանական այգում
01.05.2024
Տեղի ունեցավ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման արարողությունը: Ամեն տարի մայիսի 1-ին այգում կազմակերպվում է միջոցառում՝ համերգային ծրագրով, զարգացնող խաղերով, թատերական ներկայացումներով և մուլտհերոսներով: Ավանդույթ դարձած միջոցառմանը մասնակցում են հարյուրավոր երեխաներ:
Այս տարի ևս այգին այցելուներին ներկայացավ նոր կենդանատեսակներով և ընդլայնված տարածքներով: Գործարկվեց նաև կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին, որը կգործի շաբաթ-կիրակի և տոն օրերին: