Տալլինում մեկնարկած Բաց կառավարման գործընկերության գագաթնաժողովի համատեքստում անցկացված մրցույթի «Ոգեշնչող բարեփոխումներ» անվանակարգում հաղթել է Երևանը
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է Բաց կառավարման գործընկերության գլոբալ գագաթնաժողովը, որին մասնակցում է 2000-ից ավելի ներկայացուցիչ աշխարհի տարբեր անկյուններից:
Երևանը Բաց կառավարման գործընկերության անդամ երկրների և տեղական իշխանությունների շրջանում «Ոգեշնչող բարեփոխումներ» անվանակարգում հայտարարված մրցույթին ճանաչվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաղթող:
Նախաձեռնությանն անդամակցում են ավելի քան 75 երկրներ, 104 տեղական իշխանություններ: Երևանը միացել է նախաձեռնությանը 2022 թվականի մայիսի 17-ին: