Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը ստորագրել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռնման հուշագիր:
Ծրագրով նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ, ինչպես նաև գործող աղբավայրի հարևանությամբ կառուցել նոր` սանիտարական աղբավայր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն