Ստեղծվել է Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը
Երևանի պատմության թանգարանի՝ տեսողական խնդիրներով բոլոր այցելուներն այսուհետ կարող են ծանոթանալ թամանյանական Երևանին՝ քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակով: Նախաձեռնությունն իրականացվել է «Սարեր» մշակութային կազմակերպության «Խոսող կտավներ» ներառական նախագծի շնորհիվ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Հատակագիծը պատրաստված է ամենայն մանրամասնությամբ ու ճշգրտությամբ: Շուրջ 4 ամիս է պահանջվել մասնագետներից այն ամբողջացնելու համար: QR կոդի միջոցով տեղում հնարավոր է ակտիվացնել Ձայնային ուղեցույցը, որը ոչ միայն կպատմի հատակագծի ստեղծման մասին, այլև կօգնի շրջել թամանյանական Երևանում:
Սա թանգարանի առաջին փորձն է, երբ այցելուները հնարավորություն ունեն դիպչել ճարտարապետի էսքիզին: Թանգարաններում և համայնքային մշակութային կենտրոններում ներառականությունն ապահովելու ծրագրերը լինելու են շարունակական:
Մանրամասները՝ տեսանյութում: