Սիրված երգեր՝ Կոնսերվատորիայի հարակից պուրակում
Կոնսերվատորիայի պուրակում բեմահարթակը ուսանողական էր։ Ելույթ են ունեցել տարբեր բուհերի ուսանողներ, որոնց համար երգելը ընտրած մասնագիտության չափ կարևոր է կամ հենց երկրորդ մասնագիտություն է։ Պատանի երգիչները կատարում էին հայկական էստրադայի՝ 70-ականներից մինչ օրս կատարվող և սիրված երգեր։ Ուսանողներ էլ կային, որ հանդես եկան իրենց հեղինակային ստեղծագործություններով։ Հանդիսատեսի մեծ մասն առաջին անգամ էր ունկնդրում պատանի ստեզծագործողներին և բուռն ծափահարություններով ողջունեց նրանց։ Ունկնդիրներից շատերի կարծիքով «Էրեբունի-Երևանը» այսպիսով նոր հնարավորություններ է ընձեռում ուսանողներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն