«Սիրով՝ Երևանիս». բազմաթիվ գունագեղ ֆլեշմոբեր՝ մայրաքաղաքի ծննդյան առթիվ
«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակում ժամը 14:30-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Սիրով Երևանիս» խորագրով մեկնարկել են բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնք անակնկալի են բերել անցորդներին՝ պարգևելով նրանց բարձր և տոնական տրամադրություն: Ֆլեշմոբերով անակնկալներ են մատուցվել նաև հասարակական տրանսպորտում և մետրոպոլիտենում:
Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, ոգևորված ուրախ ֆլեշմոբերով, իրենք էլ էին շտապում միանալ դրանց՝ պարելով ու զվարճանալով անակնկալները մատուցող երիտասարդների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն