Շտաբային ուսումնավարժություն՝ Երևանի քաղաքապետարանում

05.06.2024

Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլանով  ս.թ. հունիսի 5-ին անցկացվել է շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Ուսումնավարժության թեման էր «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում  Երևան քաղաքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը»: Նպատակը ղեկավար կազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումն էր՝ բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումներ ընդունելու համար, նաև միջոցառումների կազմակերպման և իրականացման իրատեսության ստուգումը: 
Ուսումնավարժությանը մասնակցել  են ՀՀ ՆԳՆ  փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության անձնակազմի ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:

Լուսանկարներ