Շրջայց՝ Երևանի շինհրապարակներով. արձանագրվել են խախտումները
07.05.2024
Մայրաքաղաքում փոշու, ցեխի առկայությունը պայմանավորված է նաև շինհրապարակներում սահմանված չափորոշիչների խախտումներով ու ոչ պատշաճ կահավորմամբ:
Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայցի ընթացքում արձանագրել է տարբեր խախտումներ:
Շինհրապարակներում փոշու արտանետումը բացառող սարքեր չեն օգտագործվել, ավազի կույտերը համապատասխան անթափանց թաղանթով ծածկված չեն եղել: