Շների ստերջացման ծրագիրը. Երևանից՝ Գյումրի
27.03.2025
Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ:
Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյումրի: Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը: Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն: