Շենգավիթում ապօրինի զավթված տարածքները վերադարձվում են բնակիչներին
03.05.2024
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 4/1 հասցեի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից:
Նախաձեռնությունը միտված է կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը, բակերի բարեկարգմանն ու երեխաների համար նախատեսված խաղահրապարակների ստեղծմանը:
Վարչական շրջանում ներկա պահին 18 բակային տարածք է բարեկարգվում: