Շարունակում են համագործակցել մայրաքաղաքի վարչական շրջաններն ու մարզերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Էրեբունի վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները հյուրընկալվել էին Սևանի հ.4 հիմնական դպրոցում, ուր բաժնի աշխատակիցները հանդիպել են դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի և ուսուցչական կազմի հետ:
Ուսուցչի մասնագիտական օրվան ընդառաջ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի կողմից դպրոցի ուսուցիչներին հանձնվել են խորհրդանշական նվերներ, որին հաջորդել է երկու համայնքների համագործակցությանը վերաբերող համապատասխան տեղեկատվության ներկայացումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն