Շախմատի համաժամանակյա խաղ` միջազգային գրոսմայստերի հետ

11.10.2015

Տոնական մայրաքաղաքի Ազատության հրապարակի մի հատվածը տրամադրվել էր շախմատասերներին և իմաստուն խաղի սիրահար փոքրիկ երևանցիներին: «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով նրանց հետ համաժամանակյա խաղի սեանս է անցկացրել միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Երեխաների համար լեգենդար շախմատիստից գործնական խորհուրդներ ստանալը բացառիկ հնարավորություն էր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ