Շաբաթօրյակներից հերթականը՝ Արաբկիր վարչական շրջանում

26.06.2022

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվող շաբաթօրյակներից հերթականը Արաբկիրում էր: Համատեղ ջանքերով Երևանն ավելի կոկիկ տեսնելու նախաձեռնությանն, ինչպես միշտ, միացել էին քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները և արաբկիրցիները:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի վերահսկողությամբ աղբից մաքրվել է 15 խնդրահարույց տարածք՝ ընդհանուր առմամբ 26 միավոր տեխնիկայի ներգրավմամբ։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկայով էլ կազմակերպվել են փողոցների ու բակային տարածքների լվացման աշխատանքները: Շաբաթօրյակին մասնակցել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցները:

Լուսանկարներ

Տեսնել ավելին