Սեպտեմբերի 6-ից կմեկնարկի Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը

04.09.2024

Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա տարվա ամենասպասված գրական իրադարձությունը: Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի շրջանակում նախատեսված է 32 միջոցառում: Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը,  փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը ներկայացրել են փառատոնի ծրագիրը: 
Գրքի տոնավաճառ՝ 20-40% պարտադիր զեղչով, որը կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, գրական մրցույթ, թատերական ներկայացումներ ու տարաբնույթ այլ միջոցառումներ. բոլոր միջոցառումների մոտքն ազատ է:
 

Լուսանկարներ