Սեպտեմբերի 29-ին կանցկացվի «Երևանի գունավոր վազք» (YEREVAN COLOR RUN) ավանդական վազքարշավը

26.09.2024

Սեպտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանը «GOLD'S GYM» սպորտային համալիրի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «Երևանի գունավոր վազք» (YEREVAN COLOR RUN) ավանդական վազքարշավը՝ 1 կմ, 5 կմ և 10 կմ մրցատարածություններով: Մրցմանը մասնակցության համար տարիքային սահմանափակում չկա։
 Վազքարշավի մեկնարկը լինելու է առավոտյան ժամը 9։00՝ Վազգեն Սարգսյան 2 հասցեից:  Երթուղին անցնելու է Վազգեն Սարգսյան-Նալբանդյան-Կորյուն-Աբովյան-Իսահակյան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով: Վազքարշավի ընթացքում նշված փողոցները ավտոտրանսպորտային միջոցների համար փակ են լինելու:
 Մանրամասն տեղեկությունների և հայտ ներկայացնելու համար զանգահարել 055 99 10 22 հեռախոսահամարով:

Լուսանկարներ