Բացվել է Կարապի լճի սահադաշտը
Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Չմուշկների վարձույթը գործում է 11.00-ից մինչև 15.30 և 18.00-ից մինչև 22.00-ն: Սահադաշտում գործում է վարձակալությամբ տրամադրվող չմուշկների երկու սրահ. - մանկական՝ տրամադրվում են 28-36 համարների չմուշկներ - մեծահասակների՝ տրամադրվում են 36-45 համարների չմուշկներ Սահադաշտում գործում են բուժկետ, սրճարան: Աշխատանքային ժամերի ընթացքում սահադաշտում մշտապես գտնվում է մարզիչ: Բոլոր ցանկացողներին տրամադրվում են նաև հանդերձարաններ: Սահադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18։30-ին։