Ռոքը` Ազատության հրապարակում

11.10.2015

«Էրեբունի-Երևան 2797»-ի եզրափակիչներից էր ռոք փառատոնը: Ողջ օրվա տոնական, աշխույժ մթնոլորտը շարունակվեց ռոք երաժշտությամբ, որին մասնակցել են հայկական ու վրացական ռոք խմբեր՝ Ազատության հրապարակում համախմբելով մեծ ու բազմազգ մի մեծ ռոք-ընտանիք։

Ռոք-ֆեստը Հանրապետության հրապարակի Գլխավոր համերգին զուգահեռ էր կազմակերպված, այնպես որ, «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության միջոցառումների բազմազանությունն անգամ տոնական օրն ամփոփող միջոցառումներում էր համաչափ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ