Ռոբոտաշինության ծրագիր՝ Երևանի համայնքային մանկապարտեզներում

09.11.2024
Կրթություն

Համայնքային 10 մանկապարտեզներում Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ ներդրել է ռոբոտաշինության ծրագիր:

Սիրված լեգոները փոքրիկների ձեռքում ստանում են «կենդանություն», շարժվում ու ձայներ հանում:

Այս նախագիծը նախադպրոցական տարիքում ոչ միայն զարգացնում է երեխաների մտածողությունը, այլև կրթությունը դարձնում է առավել հետաքրքիր, թիմային, ստեղծագործական ու ինքնատիպ:

Փորձնական ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը և կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում:

Տեսանյութ

Ռոբոտաշինության ծրագիր՝ Երևանի համայնքային մանկապարտեզներում