«Պարում է Երևանը» շքերթը տոնախմբությունն ուղեկցել է դեպի Հյուսիսային պողոտա
«Էրեբունի-Երան 2797» տոնակատարության պաշտոնական հանդիսությանը հաջորդել է պարային շքերթը, որը ազգային նվագարաններով կատարվող երգերով՝ տոնախմբությունը ուղեկցել է մինչև Հյուսիսային պողոտա։
«Պարում է Երևանը» խորագրով շքերթը երևանյան տարբեր պարային խմբերի, ազգագրական երգուպարի համույթների էր մեկտեղել մեծ պարախմբում։ Ավելի քան 2000 պարողներ են մասնակցել շքերթին, որը, քաղաքապետարանի դիմացից Բեյրութի փողոցով, Հանրապետության հրապարակով վեր բարձրանալով, միացել է Հյուսիսային պողոտայի տանական երաժշտաթատերական զբոսանքին։
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունում «Պարում է Երևանը» պարային շքերթ առաջին անգամ է անցկացվում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն