Փրկված կյանքեր՝ պետպատվերով կատարված սրտաբանական միջամտությունների շնորհիվ
13.11.2025
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններից օգտվելն առավել մատչելի է դարձել, և վերջին շրջանում պետպատվերով բժշկական ծառայություններից օգտվողների թիվը մեծացել է: Մասնավորապես, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում նախորդ տարի պետպատվերով ընդհանուր առմամբ կատարվել 1620 սրտաբանական միջամտություն, որից 306-ը՝ մանկական, իսկ 1314-ը՝ մեծահասակների: