Փոքր դրամաշնորհներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում էկոակումբներ հիմնելու նախաձեռնության համար

07.06.2022

Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով Երևանի Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Նորք Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գտնվող հիմնական և ավագ դպրոցները կարող են դիմել էկոակումբներ հիմնելու նպատակով:

Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել վտանգավոր թափոնների քաղաքային կառավարման բարելավմանը՝ Երևանի, Վարշավայի և Տիրանայի միջև համագործակցությամբ, ինչպես նաև խթանել փոխադարձ ուսուցումը, քաղաքացիների ավելի մեծ մասնակցությունը և վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ առկա լավագույն փորձի ներդրումը։

Մանրամասներին և դրամաշնորհին դիմելու փաստաթղթերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ (ներբեռնել):

Լուսանկարներ