«Փայլոու»-ի հետ երեխաները Երևանի երկինք ուղարկեցին իրենց երազանքները

01.06.2024

Հանրապետության հրապարակում տարվա լավագույն մանկական ներկայացումն էր՝ «Փայլոու»-ն: Երեխաները հերոսների և երազանքներ իրականացնող աստղի՝ Փայլոուի հետ անցան հեքիաթային աշխարհներով, սովորեցին երազել ու հավատալ երազանքի ուժին:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մյուզիքլը ներկայացվեց լուսաձայնային նոր ու տպավորիչ լուծումներով։ Երևանի հունիսմեկյան երկինքը ողողվեց փոքրիկների հարյուրավոր երազանքներով:

Տեսանյութ

«Փայլոու»-ի հետ երեխաները Երևանի երկինք  ուղարկեցին իրենց երազանքները