Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

27.09.2024

Հարգելի՛  քաղաքացիներ.

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Լուսանկարներ