Օրվա առանձին ժամերի փակ կլինի Արագածի փողոցը

27.08.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն փակ է լինելու Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը: Հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել Արագածի փողոցի երթևեկելի մասում: Խճողումային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է երթևեկել Ղարիբջանյան և Կատովսկի փողոցներով: 
Նշված օրերին և ժամերին Արագածի փողոցով անցնող հասարակական տրանսպորտը կերթևեկի Ղարիբջանյան փողոցով: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Լուսանկարներ