«Օպերա բաց երկնքի տակ»՝ հայ և համաշխարհային աստղերի մասնակցությամբ

31.08.2023

Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է ձեզ ներկա գտնվելու բացառիկ մշակութային իրադարձությանը:
Սեպտեմբերի 12-15-ը առաջին անգամ Երևանում, Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:

Եվ այսպես՝ 

սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան,

սեպտեմբերի 14-ին կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը,

սեպտեմբերի 15-ին կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:

Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Ռամիզ Ուսմանովը, Մարգարիտա Գրիցկովան, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Ազամատ Ժելտըրգուզովը:
Սկիզբը՝ ժամը 20:00-ին:
Բաց մի թողեք դասական արվեստի հետ հաղորդակցվելու աննախադեպ այս հնարավորությունը:

Տեսանյութ

«Օպերա բաց երկնքի տակ»՝ հայ և համաշխարհային աստղերի մասնակցությամբ