Օպերա բաց երկնքի տակ
Սեպտեմբերի 12-15-ը առաջին անգամ Երևանում՝ Թումոյի այգում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:
Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ ժամը 20:00-ին, կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան,
սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը,
սեպտեմբերի 15-ին՝ ժամը 21: 00-ին, կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:
Նշված օրերին հասարակական տրանսպորտը կաշխատի լրացուցիչ ժամանակացույցով, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ն, իսկ Թումանյանի անվան այգու տարածքից դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ:
Լուսանկարներ