Օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցը՝ Քանաքեռի 1-ին փ. - Ազատություն պող. խաչմերուկից մինչև Քանաքեռի 1-ին փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ ընկած հատվածը

02.08.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,
ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցը՝ Քանաքեռի 1-ին փ. - Ազատություն պող. խաչմերուկից մինչև Քանաքեռի 1-ին փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Դեպի Զ. Քանաքեռցու փողոց տրանսպորտային միջոցներին առաջարկվում է երթևեկել Պարույր Սևակի փ. – Ուլնեցու փ. – Է. Հասրաթյան փ. երթուղով: 
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Լուսանկարներ