Օդի որակի 15  չափիչ սարք է տեղադրվել մայրաքաղաքում

03.06.2024

Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ է մշակվել, որն այսօրվանից Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում հասանելի կլինի բոլորին: Օդի որակի չափիչ 15  սարք է այս պահին տեղադրվել մայրաքաղաքում: 
Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը և մինչև մեկ ամսվա հստակ տեղեկություն ստանալ:
Սարքերի թիվն օր օրի մեծանալու է: 

Տեսանյութ

Օդի որակի  15  չափիչ սարք է տեղադրվել մայրաքաղաքում