Օդափոխության համակարգեր՝ մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու համար

25.04.2025

Մետրոպոլիտենում օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու, կայարաններ մաքուր օդ մատակարարելու և արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու նպատակով 2023թ.-ից մեկնարկեցին օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված հին համակարգերը մաշվել էին և դուրս եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում տեղադրվեց օդափոխության 14 նոր համակարգ. սարքերն ավելի էներգախնայող են, որի շնորհիվ կրճատվում են ծախսերը, ինչպես նաև հարմարավետ՝ կառավարման տեսանկյունից:

Նախագիծը հնարավորություն է տվել նաև ենթակառուցվածքները փրկել քայքայումից ու ապահովել դրանց անխափան աշխատանքը։


 

Տեսանյութ

Օդափոխության համակարգեր՝ մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու համար