«Նվիրում ենք մայրաքաղաքին». մարզերի ողջույն-համերգը Ազնավուրի հրապարակում
Մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը «Նվիրում ենք մայրաքաղաքին» խորագրով համերգի ընթացքում շնորհավորել են ՀՀ մարզերի քաղաքներից և Վրաստանի Բաթում քաղաքից ժամանած երգի ու պարի համույթներն ու անհատ կատարողները:
Այս տարի մայրաքաղաքի տոնին մարզերի քաղաքների ներկայացուցիչներին հրավիրել էին գործընկեր վարչական շրջանները։
«Նվիրում ենք մայրաքաղաքին» համերգում ներկայացվել են ազգագրական, ժողովրդական երգեր ու երգերի շարաններ, Երևանին նվիրված հին ու նոր երգեր: Երգացանկում ընդգրկված են եղել նաև էստրադային կատարումներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն