«Նռան գույնը» hայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

16.03.2024
Մշակույթ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Նռան գույնը» hայ-ֆրանսիական պարային ներկայացման երևանյան առաջնախաղը: Այն նվիրված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին: Գաղափարի հեղինակը Սաթէ Խաչատրյանն է, պարուսույցն ու գեղարվեստական ղեկավարը` Մուրադ Մերզուկին:

Ներկայացումը երկխոսություն է մշակույթների և արվեստի ճյուղերի միջև: Այն համատեղում է երաժշտական ու պարային տարբեր ոճեր՝ փոխանցելով Փարաջանովի արվեստի պոեզիան:

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Տեսանյութ

«Նռան գույնը» hայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ   Փարաջանովի 100-ամյակին