Նոյեմբերի 13-ից Երևանի կենտրոնում ժամը 07:00-ից մինչև 21:00-ն կարգելվի բեռնատարների երթևեկությունը
12.11.2023
Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար:
Սահմանափակումները կգործեն առավոտյան ժամը 07:00-ից մինչև 21:00-ն:
Տուգանքներից խուսափելու համար, հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին: