Նոր տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել

02.12.2024

15 նոր տրոլեյբուսներն այսօր առաջին անգամ երթուղի դուրս եկան:  Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:  
2Ա երթուղին երկարացվել է  մինչև Նուբարաշեն, այն  կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով: 
Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե: 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր, վերջինս էլ երևանցիներին է ներկայացրել  բարեփոխումները: 
 

Տեսանյութ

Նոր տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել