Նոր Նորք. Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի

22.06.2024

Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի:

Հանգստի գոտու սպասված այս ծրագիրը կյանքի կոչելու համար վարչական շրջանը նախ տարածքն ազատեց ապօրինի զավթած հողամասերից:

Ցանկապատված ինքնակամ տարածքները քիչ չեն նաև Նոր Նորքի բակերում: Քաղաքային իշխանության մոտեցումն այս հարցում հստակ է՝ հանրային տարածքները պետք է վերադարձվեն Երևանին ու երևանցիներին:

Նախագծերը կյանքի կոչելու նպատակով այս տարի ընդհանուր առմամբ կապամոնտաժվի շուրջ 20 ավտոտնակ, բակային 25000 քմ տարածք կմաքրվի հողազավթումներից:

Տեսանյութ

Նոր Նորք. Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի
Տեսնել ավելին