Նոր նախագծեր՝ հայաշատ Գլենդելի հետ
Պաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ:
Անդրադառնալով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին՝ կողմերը նկատել են, որ առկա է լայն դաշտ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փորձի փոխանակման համար:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ Երևանը կարևորում է ցանկացած առաջարկ ու նախագիծ, որն ուղղված է քաղաքային միջավայրի բարելավմանն ու հետաքրքիր լուծումներին։
Հայազգի քաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկուստեք կապերի ամրապնդման ու գործնականում հետաքրքիր նախագծերի կյանքի կոչման ուղղությամբ։
Գլենդելի քաղաքապետի ուղեկցությամբ Պետրոս Պետոյանը ծանոթացել է տրանսպորտի կառավարման համակարգին, այգիների ու կանաչ գոտիների համար պատասխանատու կառույցի գործունեությանն ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։