Նոր լցակայան՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում

17.01.2024

Հասարակական տրանսպորտը սպասարկող շուրջ 160 ավտոբուս արդեն իսկ կլիցքավորվի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքում: Համայնքային հավաքակայանում գտնվող գազալցակայանը հնարավորություն է տալիս առավել արագ և ավտոբուսների չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով լիցքավորում կատարել:
Համայնքը նախաձեռնությունն իրականացրել է մասնավորի հետ գործակցությամբ՝ կնքելով 10 տարվա պայմանագիր:
Տրանսպորտային համակարգի բարեփոխման նախաձեռնությունները տարբեր են՝  միտված անվտանգ, հուսալի ու հարմարավետ հանրային փոխադրամիջոց ունենալուն:
 

Լուսանկարներ