Նոր լուսավորություն՝ Երևանի փողոցներում
Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024 թվականից առ այսօր լուսավորության համար ներդրված գումարը մոտ 620,000,000 ՀՀ դրամ է։
2025 թվականի հունվարից քաղաքում շարունակվում է լուսավորության բարելավման ծրագիրը:
3 ամսվա ընթացքում արդիականացվել է առնվազն 20 փողոց և 2 թաղամաս:
Հին լամպերը փոխարինվում են ժամանակակից LED լուսատուներով, ինչի նպատակը երևանցիների համար հարմարավետ կենսապայմանների ստեղծումն է և բարձր էներգախնայողության ապահովումը:
Նշվածի շնորհիվ բնակիչների համար ստեղծվում են հարմարավետ կենսապայմաններ, և առնվազն 50%-ով պակաս էլեկտրաէներգիա է ծախսվում: