Ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու փոխարեն կշահագործվի 2 երթուղի

02.09.2022
Տրանսպորտ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ավան վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով, ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Ներքին Շենգավիթ) փոխարեն ս.թ սեպտեմբերի 5-ից կշահագործվի 2 երթուղի.

հ. 20 երթուղի – (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Երևանի քաղաքապետարան)

Ուղեգիծը՝ Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի և Ավետիսյան փ.-ների խաչմերուկ) (ս.կ.) - Ավետիսյան – Վիլնյուսի - Մինսկի - Միկոյան - Բ.Մուրադյան փ.-ներ - Գայի պ. - Ստեփանյան - Մոլդովական - Վախթանգովի փ.-ներ - Ավան (Դուրյան թաղ.)- Սաֆարյան - Խուդյակովի - Ալմաթիի - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. – Աբովյան – Մոսկովյան փ.-ներ - Մաշտոցի պ. – Խորենացու – Բեյրութի – Սրբ. Գր.Լուսավորչի փ.-ներ – Երևանի քաղաքապետարան (վ.կ.):

Հետադարձը` Սրբ. Գր.Լուսավորչի փ. - Մաշտոցի պ. – Մոսկովյան – Աբովյան փ.-ներ – Աբովյան պուր. – շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Շարժակազմի քանակը՝ 11 միավոր։

հ. 29 երթուղի - (Ավան- Ներքին Շենգավիթ)

Ուղեգիծը՝ Ավան (ս.կ.) - Դուրյան թաղ. (Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան) - Սաֆարյան - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. - Աբովյան – Մոսկովյան – Խանջյան – Ագաթանգեղոսի փ.-ներ - Արշակունյաց պ. - Գ.Նժդեհի փ. - Գ.Նժդեհի հր. - Բագրատունյաց - Տարոնցու – Ներքին Շենգավիթի 11-րդ փ.-ներ (վ.կ.):

Հետադարձը` նույն ուղեգծով:

Շարժակազմի քանակը՝ 8 միավոր։

Լուսանկարներ