Ներառական ամառային ճամբար՝ շուրջ 150 երեխաների համար. Երևանի քաղաքապետարանի սոցիալական հերթական նախաձեռնությունը
Երևանի քաղաքապետարանը, կարևորելով իր դերն ու մասնակցությունն առավել ներառական հասարակություն ունենալու գործընթացին, աջակցություն է տրամադրում «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի կողմից իրականացվող «Ներառական ամառային ճամբար» ծրագրին:
Ճամբարային հերթական հանգիստը շուրջ 150 երեխաների ու նրանց ուղեկցողներին հնարավորություն կտա իրենց ամառային հանգիստն անցկացնել Լոռվա բնության գրկում:
Մինչև օգոստոսի 13-ը երեխաները կլինեն Ստեփանավանի «Full Camping Stepanavan» ճամբարում: Հագեցած ու հետաքրքիր առօրյայի ընթացքում երեխաները ծանոթանում են կավագործության, կերպարվեստի, կիրառական արվեստի հմտություններին, ինչպես նաև աղետների և արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կանոններին: